2022թ. մայիսին 2021թ. մայիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 6.8%, իսկ 2022թ. ապրիլի համեմատ՝ 0.6% գնաճ:
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեից։
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2022թ. մայիսին ապրիլի համեմատ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.3-1.4%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Հրազդանում: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.5%-ով:
2022թ. մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի 0.4% գնանկում և դիզելային վառելիքի՝ 10.8% գնաճ: 2022թ. մայիսին 2021թ. մայիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 18.4% և 48.7%-ով, իսկ 2021թ. դեկտեմբերի համեմատ` 0.5% և 30.5%-ով: