Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հունիսի 1-ին որոշում է ստորագրել, որի համաձայն
Որոշման մեջ մասնավորապես ասվում է․
«Հաշվի առնելով «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» ԲԲԸ-ի կողմից՝ «Երևանի համար 148 մսուրմանկապարտեզ» ՀՈԱԿ-ի /այսուհետ՝ Կազմակերպություն/ շենքի տեխնիկական վիճակի վնասվածության մակարդակի 3-րդ աստիճանի վերաբերյալ տրված եզրակացությունը, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի գրությունը և հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 14-րդ հոդվածի, ինչպես նաև «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 61-րդ հոդվածի դրույթները.
1. Ժամանակավորապես՝ 2022 թվականի հունիսի 6-ից դադարեցնել «Երևանի համար 148 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի գործունեությունը:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Կազմակերպության տնօրենի վրա:
3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի վրա»։