«Դիմադրություն» շարժման անդամները Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ են, որտեղ ոստիկանների և երթի մասնակիցների մոտ հրմշտոց է սկսվել:
Iravaban.net-ի թղթակիցը հայտնում է, որ բախման արդյունքում ոստիկաններից մեկն ուշագնաց է եղել:
Մանրամասները՝ տեսանյութում։
Ավելի վաղ ընդդիմադիրները հայտարարել են, որ այս շաբաթվա ընթացքում «Դիմադրություն» շարժումը նախատեսում է շրջել ՀՀ բոլոր պետական հաստատություններով, հանդիպել տարբեր քաղաքական ուժերի և ներկայացնել օրեր առաջ հնչեցրած կետերը, որոնք կարմիր գիծ են հայ ժողովրդի համար։
«Այդ պահանջները վերաբերում են Արցախի հայկական մնալուն և Հայաստանի անվտանգության ապահովմանը։ Յուրաքանչյուր քաղաքացի, յուրքանչյուր պաշտոնյա պետք է վերահաստատի իր դիրքորոշումն այդ կետերի շուրջ․ կո՞ղմ է, թե՞ դեմ»,-նշել են նրանք։