«Դիմադրություն» շարժման երթը հասավ Ֆրանսիայի հրապարակ: Այսօրվա հանրահավաքն ու երթը ավարտվեց:
Նշենք, որ Ստեփանակերտում այսօր ևս անցկացվել է երթ և հանրահավաք Վերածննդի հրապարակում:
Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց՝ եկել է ջրբաժանի պահը․ Հայաստանի խորհրդարանի իշխող խմբակցությունը, երկրի բոլոր պետական հաստատությունները, հասարակական կազմակերպություննները պետք է հստակ դիրքորոշում արտահայտի այն հիմնադրույթների վերաբերյալ, որոնք խորհրդարանական ընդդիմությունը ամբողջացրել է մեկ հայտարարության մեջ և ներկայացրել Ազգային ժողով.
«ՀՀ բոլոր պետական հաստատությունները՝ հոգևոր, քաղաքական, մշակութային, ակադեմիական, բոլոր խավերը, էլիտաները, հասարակական կազմակերպություննները պետք է հստակ արտահայտեն դիրքորոշում՝ կամ կողմ են, կամ դեն են, և սա ջրբաժան է։
Սեղանին են այն նվազագույն պահանջները, որոնք անհրաժեշտ են պետականություն, հայրենիք ունենալու համար։ Ով դեմ է այդ փաստաթղթին, դեմ է Հայաստանին ու Արցախին»,- շեշտեց Իշխան Սաղաթելյանը։
«Մյուս շաբաթվա մեր ողջ գործունեությունը կառուցելու ենք այս տրամաբանությամբ», -հավելեց նա։