Մայիսի 28-ին՝ ժամը 20։47-ին, մետրոպոլիտենում տեղի ունեցած գնացքի տեխնիկական խափանման պատճառով, գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում։
Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից։
«Ժամը 21:07-ին խնդիրը վերացվել է մասնագետների կողմից։ Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը»,-նշվում է հայտարարության մեջ։