«Չափազանց հուզիչ է». 70-ամյա կինը նամակ և ոսկե մետաղադրամներ է փոխանցել

Չափազանց հուզիչ է այս օրերին մեր քաղաքացիների կողմից ստացվող նման արձագանքերը։ Անսահման պատասխանատվության զգացում ունեմ այս շարժման յուրաքանչյուր մասնակցի նկատմամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Դիմադրության շարժման կազմակերպիչներից Իշխան Սաղաթելյանը:

«Տիկին Զոյա, անպայման հաղթելու ենք, այլ ճանապարհ չկա:

Ստորև ներկայացնում եմ ինձ և ընկեր Գեղամ Մանուկյանին ուղղված յոթանասունամյա տիկին Զոյայի նամակը: Նամակը և ոսկիներն ի պահ են հանձնվել ՀՅԴ Բյուրոյի թանգարանին:

«Հարգարժան Իշխան Սաղաթելյան և Գեղամ Մանուկյան

Մեր Հայրենիքի համար վճռորոշ այս օրերին և իմ ծննդյան 70-ամյակի նախօրեին ձեր տնօրինությանն եմ հանձնում իմ պապից՝ Եղիշե Ամիրխանյանից ժառանգաբար իմ վաղամեռիկ եղբորը, քրոջս և ինձ հասած 14 փոքր ոսկիները, որը նրա պատվիրմամբ իմ տատ Սաթենիկը պետք է ծառայեցներ բացառապես իր ժառանգների կրթության գործին։

Իմ համոզմամբ այդ գործի արժանի շարունակողները այսօր դուք եք։

Ավարտում եմ Ղևոնդ Ալիշանի եղբորս սիրած «Երգ ու գնացք զորայն հայոց ընդ Վահանայ Մամիկոնենոյ

Ի Շավարշական դաշտին վրեժք

Օ՜ն անդր յառաջ»

Երգի բառերով․․․

Հ․Գ․ Պապս իր կուսակցական պատկանելիության (ՀՅԴ) համար 1930-ականներին իր կյանքի վերջին տարիները (օրերը) անցկացրել է նախ Թիֆլիսի, ապա մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Մոսկվայի բանտերում։

Ձեր համակիր Զոյա Սանոսյան
Երևան»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել