Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ այժմ երթ են իրականացնելու՝ Մաշտոցի պողոտա-Կորյուն-Նալբանդյան փողոցներով, ծաղիկներ են դնելու Արամ Մանուկյանի արձանի մոտ։
Սաղաթելյանը նշեց, որ երթի ընթացքում իրենց կառաջնորդեն հոգևոր հայրերը, առջևից կգնան գեներալները, գնդապետները, արժանի զինվորականները՝ ցույց տալու նաև, որ տեր են մեր ժողովրդին, պայքարին։
«Կրկին երթ անենք, մեր ուժը ցույց տանք՝ համախմբվենք, վերադառնանք հրապարակ ու խոսենք հաջորդ շաբաթվա մեր ծրագրերից»,- հայտարարեց Ի.Սաղաթելյանը։