ԱԺ նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանը տեղեկացրել է ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանին բերման ենթարկելու մասին:
Նա հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով. «Այսօր առավոտյան, ժամը 06:30-ին թվով տասը տղամարդը, որոնցից հինգը ոստիկանի համազգեստով, ներխուժել են պաշտպանյալիս` Պավել Մանուկյանի տուն և արևանգելով նրան տարել են անհայտ ուղղությամբ»:
Հիշեցնենք՝ ավելի վաղ «Ազգային ժողովրդավարական բևեռը» հայտարարել էր իրենց անդամների, այդ թվում՝ խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանին ձերբակալելու մասին: