Ալիևը շտապում է, որովհետև կարծում է, որ կարող է Հայաստանում իր հիմնական գործընկերոջը կորցնել: Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:
Վերջինս վստահեցրեց, որ եթե չլիներ իրենց համաժողավրդական շարժումը, ապա Նիկոլ Փաշինյանն արդեն խայտառակ փաստաթուղթ ստորագրած կլիներ ու ամեն ինչ ավարտված կլիներ:
«Ալիևը շտապում է պատերազմում ձեռք բերած իր հաղթանակը արձանագրել դե յուրե, իսկ մեր խնդիրն այդ ամենը կանխելն է: Դրա համար մի հարց է պետք լուծել. պետք է հեռացնել այս չարիքի, պարտության և պատերազմի խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանին: Սեղանին դրաված է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի անվտանգության հարցը»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ իրենց գլխավոր խնդիրը գործող իշխանություններին հեռացնելն է: