Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի երևանցիներ, ԲԱՐԴԻ ծառը չի կարելի տնկել բակերում, անգամ քաղաքի փողոցներում: Չնայած համարվում է, որ կարող է ապրել մինչև 120 տարի, բայց մեր քաղաքի էկոլոգիան և ոչ համապատասխան մասնագիտական խնամքը բերում է նրան, որ արդեն 20-30 տարում այն համարվում ա վտանգավոր և «վթարային», պլյուս հաշվի առնենք, որ բարդին բնափայտի բնամիջուկ չունի։
Բարդին շատ հարմար ա տնկել մայրուղիների եզրով կամ դաշտային բնակելի տարածքները կողային քամիներից պաշտպանելու համար:
Իսկ իրականում, ես կարծում եմ, որ այս դեպքը վերևից նշան էր մեզ (Փառք Աստծո ֆիզիկապես տուժողներ չկան) Արամի վրա տեղադրվող անիմաստ ու Երևանին և ժամանակակից քաղաքի զարգացման տենդենցներին դեմ խայտառակ решётка-ների տեղադրման դեմ (այլ գրագետ ձևակերպում չգտա): Սա կարելի էր միայն Ազգային պատկերասրահի հետևի մուտքի դիմաց. նաև հաշվի առնելով երեխաների և տարեցների վերջերս ավելացած շարժը այդ մայթում, որը բարձր է փողոցից 1.50 մետր և վտանգավոր, իսկ դեպի Նալբանդյան փողոց, կարծում եմ, միայն տգեղացնում է տեղանքը և սիրուն շենքը «բանտարկում»,
Աբովյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկի անտրամաբանական արգելապատնեշները ձեզ վառ օրինակ:
Ու մի բան էլ՝ ե՞րբ ենք վերջապես ազատվելու փողոցների/մայթերի մետաղյա կահույքի անդուր ու իրար հետ կապ չունեցող գորշ գույներից, աշխարհում լիքը հետաքրքիր գույներ կան դրանց համար: Գոնե նույն տարածքում գտնվողները կարելի ա մի քիչ իրար համահունչ անել:
#ԱնարգելքՄիջավայր #ՉէՉեմԼսել #БезбарьернаяСреда»,-նշել է նա։