Ագենսա Խամոյանն անդրադարձել է իր մասին տարածվող տեղեկությանը

ԱԺ պատգամավոր Ագենսա Խամոյանը անդրադարձել է իր՝ Թուրքիայում արված նկարին․

«Սրանք շարժիս հետևելով, գաղտնալսելով, ամբողջ ֆեյքերի ՊՈԱԿ-ով ու պետական ռեսուրսներով վերջին շաբաթվա ընթացքում էն կարգի են կենտրոնացել համեստիս վրա, որ մոտս կասկածներ են առաջացել՝ կարող է վարչապետի ձեր սրտի թեկնածուն ես եմ։

Հ.Գ. Կմեռնեի՞ք լողազգեստով ֆոտոս սարքելու ժամանակ մի հատ էլ ֆիլտր դնեիք»,-գրել է նա։

Ավելի վաղ համացանցում տեղեկություն և լուսանկար էր տարածվել, որտեղ Խամոյանը Թուրքիայում էր։ Տարածված տեղեկության համաձայն՝ նրա հորաքույրը, Լարիսա Խամոյանը մշտական բնակություն է հաստատել Թուրքիայում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել