Առավոտյան 08։00-ից Երևանում կմեկնարկեն անհնազանդության ակցիաները․ Իշխան Սաղաթելյան

«Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնել է, որ վաղն առավոտյան 08։00-ից Երևանում կմեկնարկեն անհնազանդության ակցիաներ։

«Վաղը կրկին ավտոերթեր տեղի կունենան, կլինեն խաղաղ անհնազանդության ակցիaներ։ Առավոտվանից կրկին կշարունակվի մեր պայքարը բուռն քայլերով ու գործողություններով։ Մեկ անգամ ևս մեր հայրենակիցներին կոչ եմ անում միանալ վաղվա ակցիաներին, ավտոերթերին։ Ովքեր ունեն մեքենաներ, ապա կարող են միանալ քաղաքի տարբեր հատվածներում տեղի ունեցող ակցիաներին։

Հիշեցնեմ, որ որպես խաղաղ անհնազանդության ակցիա վարորդները կարող են միանալ ավտոերթերին և մեքենան վարեն առավելագույնը 15 կմ/ժամ արագությամբ»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Ինչ վերաբերում է հանրահավաքին, ապա Սաղաթելյանն ասաց, որ այդ մասին դեռ որոշում չունեն, լրացուցիչ կտեղեկացնեն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել