Տարոն Չախոյանը հայտնել է, թե քանի մարդ կարող է տեղավորվել Ֆրանսիայի հրապարակում՝ ըստ Google Earth-ի

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Լուսանկարում Ֆրանսիայի հրապարակն է։ Ըստ Google Earth-ի Ֆրանսիայի հրապարակի մակերեսը մոտ 6000 քառակուսի մետր է։ Հաշվի առնելով, որ հանրահավաքների ժամանակ յուրաքանչյուր 1 քառակուսի մետրի վրա լավագույն դեպքում կարող է կանգնել 3 մարդ, կստացվի, որ Ֆրանսիայի հրապարակում կարող է տեղավորվել առավելագույնը 18-19 հազար մարդ։

Բայց, քանի որ Ֆրանսիայի հրապարակում այժմ տեղադրված են նաև մոտ 2-3 տասնյակ վրաններ, որոնք բավականին մեծ մակերես են զբաղեցնում, ստացվում է, որ այժմ նույնիսկ մեծ ցանկության դեպքում անգամ 18,000 մարդ չի կարող ֆիզիկապես տեղավորվել Ֆրանսիայի հրապարակում։

Հետևաբարար հիմնովին սուտ են ցուցարարների այն բոլոր պնդումները, թե վերջիններիս հանրահավաքներին մասնակցել են 30,40 կամ 50 հազար մարդ»,- գրել է նա։

Հնարավոր է սա քարտեզ և տեքստը-ի նկարն է
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել