«5165» շարժումը հայտնում է, որ Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, Համախմբման անդամ Էդգար Ղազարյանը Ֆրանսիայի հրապարակում հրավիրված ընդդիմության հանրահավաքի ժամանակ, խոսելով շրջանառվող այն կարծիքի մասին, որ պայքարը թուլանում է և շարժումը մարում, նշել է.
«Այս շարժումն իր խնդիրը լուծում է: Օրեցօր գալիս են նոր մարդիկ, միգուցե կան մարդիկ երեք օր առաջ եկել են, հիմա չէ, բայց դրանից նրանց տրամադրությունները չի փոխվել, նրանք չեն դարձել պրոնիկոլական: Տարբեր հանգամանքներով չեն գալիս, քանի որ ֆիզիկապես ամեն օր գալը, գուցե, դժվար է: Փաստ է, որ շարժումը թափ է հավաքում: Միայն այստեղ հավաքվող մարդկանց քանակը չէ ցուցիչը հասարակական տրամադրության, այստեղ հավաքվում են մարդիկ, որոնք դեսպաններն են մի քանի հազար մարդու, ովքեր ունեն այս իշխանության դեմ տեսակետներ»,- ասաց նա: