Սպասվում է անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում մայիսի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը,  25-ի ցերեկը, 26-27-ին  սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայիսի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի  գիշերը ժամանակ առ ժամանակ  սպասվում է  անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ:

Հանրապետության տարածքում՝ մայիսի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայիսի 23-ին կեսօրից հետո, 24-25-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:

Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 22-ի ցերեկը կբարձրանա 4-6, 23-25-ին աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել