Նիկոլ Փաշինյանը հիմա էլ է բանակցում նոր զիջումների շուրջ. Իշխան Սաղաթելյան

Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Չորս տարի շարունակ Նիկոլը մարդկանց խաբել է «թալանը ետ բերելու» խոստումներով: Հիմա էլ նույն երգն է երգում: Մինչդեռ ամենամեծ թալանչին հենց ինքն է: Նա մեզանից գողացել և թշնամուն է հանձնել հարյուրավոր գյուղեր, քաղաքներ, վանքեր ու եկեղեցիներ, բերդեր ու մշակութային կոթողներ, գործարաններ ու այգիներ, տասնյակ հազարավոր մարդկանց տներ…

Եվ սա դեռ ամենը չէ: Նիկոլը հիմա էլ է բանակցում նոր զիջումների շուրջ: Բայց մենք հստակ ցույց տվեցինք՝ հայ ժողովուրդը նրան նման մանդատ չի տվել: Նա այլևս չի ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը: Եվ մենք հասնելու ենք մեր նպատակին՝ այս իրողությունը հասանելի ենք դարձնելու ողջ աշխարհին:
Աստծով»,- գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել