Մենք միասնական հանձնառություն ունենք: Պետք է ստեղծենք այնպիսի մթնոլորտ, որ այլևս անպատասխանատվություն կամ պատասխանատվությունից խուսափելու վիճակ ոչ մեկի մոտ չլինի: Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, Ֆրանսիայի հրապարակում ընթացող «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
«Հայ մարդու տեսակը սուտը, բամբասանքը, հայհոյանքը, պառակտումը խրախուսող տեսակ չի: Հայ մարդը պատասխանատվություն վերցնող տեսակ է և այն իշխանությունը, որը պատասխանատվությունից փախչող է, հայ ժողովրդին պառակտող. երևանցի, գյումրեցի, արցախցի, վանաձորցի կապ չունի պառակտում չի լինլու»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ իրենք այդ հանձնառությունը հասցնելու են ավարտին և միասին գնալու են մինչև վերջ: