Լիանա Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ես՝ Լիանա Աղաջանյանս, 44-օրյա պատերազմում զոհված կամավորական Սամվել Մարգարյանի այրիս, աշխատում էի Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում, որպես գործավար-օպերատոր։ Ինչու եմ անցյալով գրում, քանի որ երեկ ինձ ստիպել-հասցրել են նրան, որ ազատմամ դիմում գրեմ վարչական շրջանի նորանշանակ թաղապետ՝ Վահե Մանվելի Հակոբյանի և տեղակալ Արսեն Հովհաննեսի Հովհաննիսյանի հրամաններով։ Չեմ ցանկանում մանրամասնեմ թե ինչ բնույթի՝ «պարկեշտ» բառերով է ինձ հետ խոսել տեղակալը, ուղղակի մի բան կասեմ․
-Ամուսինս զոհվել է հանուն հայրենիքի, ու ինձ իմ 2 երեխաներին մենակ է թողել։
Կարճ ասած փնտրում եմ աշխատանք, որպեսզի կարողանամ վճարել տանս վարձը և պահել երեխաներիս»։
Ավելի ուշ նոր հրապարակմամբ է հանդես եկել՝ նշելով, որ խնդրին անդրադարձել են ավագանու անդամները։
«Սիրելի ընկերներ, նախ ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Երեւանի ավագանու «Իմ Քայլը»խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանին եւ «Լույս» դաշինքի ավագանու անդամ, «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանին եւ այն բոլոր սրտացավ մարդկանց, ովքեր արագ արձագանքեցին եւ փորձեցին ինձ օգնել։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ իմ բարձրաձայնած խնդիրը գտնվում է Երեւանի քաղաքապետարանի համակ ուշադրության ներքո, եւ խնդրի լուծման ուղղությամբ գործուն քայլեր են ձեռնարկվում։
Կրկին անգամ շնորհակալ եմ բոլորիդ անհանգստության համար»,- գրել է նա: