«Եկեք պայմանավորվենք, որ որևէ անձրև ու եղանակային պայման մեր ընթացքը կասեցնել չի կարող». «Դիմադրություն» շարժման մասնակիցները երթ են իրականացնում

Երևանի Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը դիմելով հավաքվածներին ասաց. «եկեք պայմանավորվենք, որ որևէ անձրև ու եղանակային պայման մեր ընթացքը կասեցնել չի կարող»:

«Դիմադրություն» շարժման մասնակիցները իրենց քայլերթն սկսեցին Սայաթ Նովա փողոցից:

Քայլերթից հետո երթի մասնակիցները կվերադառնան Ֆրանսիայի հրապարակ, որտեղ էլ կշարունակվի հանրահավաքը:

Նշենք, որ այսօր վաղ առավոտից շարժման մասնակիցները փակել էին Երևանի մի շարք փողոցներ ու խաչմերուկներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել