Մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանում տղամարդը գլորվել է շարժասանդուղքից․ նրան հիվանդանոց են տեղափոխել

Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանում մի տղամարդ՝ կորցնելով ինքնակառավարումը, գլորվել է շարժասանդուղքից։

Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը մանրամասներ է ներկայացրել դեպքի վերաբերյալ․

«Անդրադառնալով «Գարեգին Նժդեհ» կայարանում տեղի ունեցած դեպքին՝ թույլ տվեք ընդգծել, որ շարժասանդուղքի կանգը հերթապահի կողմից գրանցվել է ժամը 10։02-րոպեին։ Դեպքի մասին հերթապահը տեղեկացրել է մետրոպոլիտենի գնացքային կարգավարին, ով էլ ժամը 10։03 րոպեին կանչել է շտապօգնություն։

Մինչ շտապօգնության ժամանելը՝ մետրոպոլիտենի աշխատակիցների և մետրոպոլիտենում ծառայություն իրականացնող ոստիկանների օգնությամբ ուղևորին իջեցրել են կառամատույցի վրա, որտեղ էլ ցուցաբերվել է առաջին բուժօգնություն։

Ժամը 10։15 րոպեին ժամանել է շտապօգնության բրիգադը և ուղևորին տեղափոխել հիվանդանոց։

Ուզում եմ հավելել նաև, որ դեպքի հետ կապված ուղևորը բողոքներ չունի»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել