«Հրազդան» մարզադաշտի մոտ ոստիկանությունը փորձել է բերման ենթարկել այն քաղաքացուն, ով բարձրացել էր ավտոբուսի վրա և ծածանում էր Հայաստանի դրոշը։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը։
«Դուրները չէր եկել։ Բայց չկարողացան, մենք չթողեցինք, որ բերման ենթարկեն։ Իրենց հանգստության համար մի ուրիշ տղայի բերման ենթարկեցին։ Հիմա մի ամբողջ ավտոբուս այդ տղային է տանում։ Սա սադրանք եմ որակում․ երբ հասնում էինք Հաղթանակի կամրջի մոտ, «կարմիր բերետավորների» մեքենաներից եկավ, կանգնեց ու միջից ցինիկ դեմքի արտահայտությամբ դուրս եկավ այն ոստիկանն ով երեկ մեր ընկերներից մեկին մատերով շատ ուժեղ սեղմում էր դեմքի հատվածում։ Հեռվից ուզում էինք հասկանալ՝ ինքն է, թե չէ, ասում ենք՝ դու՞ էիր, ասում է՝ հա, հա։ Այդ տղան էլ է հիմա մեզ հետ այսեղ։ Ու մեր կողքով քայլում են, ոնց որ հատուկ, որ մեկի նյարդերը չդիմանան, գնա մի հատ խփի, մի բանով տա գլխին, ինչի ինքն իրականում արժանի է, բայց դա մենք մեզ իհարկե թույլ չենք տալիս։ Մոտեցել ենք իրենց գլխավորներին, ասում ենք՝ ասեք, թող գնա, իր մնալը ճիշտ չէ, բացահայտ ցինիզմ է, ինքն էլ ցինիկավարի իջել է։ Ամեն կերպ փորձում են սադրել։ երեկվա էդ ամեն ինչից հետո, տեսանյութը տարածելուց հետո, էդքան հայհոյանքներից հետո ցինիկաբար գալիս է ու ոստիկանությունը փաստորեն ցույց է տալիս, որ ողջունում են նման բաները»,-նշում է Լևոն Քոչարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Մայիսի 18-ին հրապարակած տեսանյութը, որի մասին խոսում էր Լևոն Քոչարյանը․