«Դիմադրություն» շարժումն այսօր՝ մայիսի 19-ին, առավոտյան 08։00-ից Երևանի փողոցներում անհնազանդության ակցիաներ է իրականացնում։
Այժմ փակ է Աբովյան փողոցը։ Մի քանի հասցեներից մեկնարկած բողոքի ակցիայի մասնակիցները այսօր ոչ թե փակում են փողոցները՝ մի տեղում նստելու միջոցով, այլ՝ քայլերթերի։
Նրանք հիմնականում մեծ խաչմերուկներում են փակում փողոցները՝ մի քանի րոպեներով, այնուհետև շարունակում են քայլերթը։