Ակնհայտ է, թե ինչ վիճակում կարող է հայտնվել երկիրն ու պետականությունը, երբ հատվի անվերադարձության կետը. Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ամենասարսափելի դժբախտություններից, հիվանդություններից, անեծքներից մեկը, որ կարող է պատահել ժողովրդին, իրականության զգացողության կորուստն է, երկար ժամանակ իր արդյունավետությունը ցուցաբերած ազգային «իմունիտետի» կորուստը։ Այս գործընթացի ամենագարշելի տարբերակը՝ այդ իմունային համակարգի գիտակցված ու կամավոր ոչնչացումն է, որը կարելի է համեմատել սկսնակ թմրամոլի պահվածքի հետ: Ակնհայտ է, թե ինչ վիճակում կարող է հայտնվել երկիրն ու պետականությունը, երբ հատվի անվերադարձության կետը։

Այս իրավիճակում հայրենասերները նման են նսեմացված թմրամոլի ծնողներին։ Նրանք շարունակում են սիրել իրենց երեխային, ամեն կերպ պայքարել նրա ապագայի համար՝ նույնիսկ իմանալով, որ երբ գալիս է անվերադարձության շրջանը, երբեմնի նորմալ և լավ մարդը կարող է վերածվել այնպիսի արարքներ գործած սրիկայի, ում գոյությունը նույնիսկ լավագույն դեպքում զզվանք և բարոյական լուրջ երկընտրանքներ է առաջացնում։ Սակայն հասարակության դեպքում կա մեկ յուրահատկություն՝ քանի դեռ կան հայրենասերներ, քանի անսասան է նրանց հավատն ու նվիրվածությունը իդեալներին ու արժեքներին, կա հնարավորություն՝ փրկելու երկիրն ու ժողովուրդը»,- գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել