Այն, ինչ այսօր կատարվեց իմ գործընկեր Արծվիկ Մինասյանի, Արեգնազ Մանուկյանի և իմ նկատմամբ, օրենքի կոպտագույն խախտում էր. Վահե Հակոբյան

Ֆրանսիայի հրապարակում ընթանում է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը, որի ժամանակ ելույթ ունեցավ նաև «Հայաստան» խմբակցության անդամ Վահե Հակոբյանը:

«Այն, ինչ այսօր կատարվեց իմ գործընկեր Արծվիկ Մինասյանի, Արեգնազ Մանուկյանի և իմ նկատմամբ, օրենքի կոպտագույն խախտում էր: Ոստիկանության այդ ծառայողները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Ցավոք, ոստիկանության ծառայողների մեջ կան մարդիկ, որոնք այդ պատվերները կատարում են, նրանք առաջին հերթին չեն հարգում իրենց ուսադիրները, մեր երկիրը և այն օրենքները, որոնք գործում են մեր երկրում: Եթե իրենք մինչև այսօր չեն հասկացել, թե ում պատվերն են կատարում ես կասեմ, որ նրանք այսօր կարմիր գիծն անցան: Իրենք իրենց գործողություններով վնասում են իրենց, մեր երկրին ու պետականությանը»,- ասաց նա:

Վերջինս անդրադարձավ նաև Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացրած հինգ կետերը և հայտարարեց, որ այդ կետերն ընդունելով հայկական կողմը փակում է Արցախի կարգավիճակի լուծման հնարավորությունը թե հիմա, և թե ապագայում:

«Հարգելի ժողովուրդ, այդտեղ չկա Արցախի ինքնորոշման իրավունքի հարցը, Արցախի ինքնորոշման առանց սահամնափակումների իրացման հարցը, Արցախի անվտանգությունը, օկուպացիոն տարածքների վերադարձը Ադրբեջանի կողմից: Եվս մեկ անգամ ֆիքսենք, որ այս իշխանությունները որևէ ազգային և պետական շահ չեն հետապնդում»,- ասաց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել