Այսօր պետք է խոսեմ ինձ համար շատ բարդ մի թեմայից. Արթուր Վանեցյան

Այսօր պետք է խոսեմ ինձ համար շատ բարդ մի թեմայից. այս մասին այսօր՝ մայիսի 18-ին Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց Ազգային ժողովի «Պատի ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

«Այսօր օրվա կեսին լուր ստացանք, որ այս իշխանությունները 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողներից մեկի հորը՝ Գարիկ Գալեյանին, ձերբակալելու որոշում են կայացրել: Դուք գիտեք, որ մեր նահատակված զինվորների ծնողներն արդեն երկար ժամանակ պահանջում են որպեսզի Հայաստանի իրավապահ համակարգը հայտնաբերի և պատասխանատվության ենթարկի այն անձին, որի պատճառով նահատակվել են մեր տղաները: Գլխավորի դատախազը հանձնարարել էր քննչական մարմին այդ գործի շրջանակներում հրավիրել հարցաքննության՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին, բայց քննիչը մինչ այս պահը չի կատարել այդ հանձնարարությունը: Մեր զինվորների ծնողները գնացել են զինվորական քննչական վարչություն, որպեսզի հասկանան թե ինչի չի կատարվում հանձնարարությունը, և վրդոհված բողոքի ակցիա են իրականցրել: Այդ ժամանակ գնդապետի ուսադիրներով մեկը դուրս է եկել, իսկ Գարիկ Գալեյանը մոտեցել ու իրենց պահանջն է ներկայացրել: Հետո պարզվել է, որ քննչական վարչության դիմացի շենքը ինչ-որ նորաստեղծ զորամաս է, ու հիմա Գարիկ Գալեյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 327.6 հոդվածով (զորամաս կամ զինվորական հատուկ պահպանվող տարածք ապօրինի մուտք գործելը)»,- ասաց նա:

Վերջինիս խոսքով՝ իրենք մի քանի պատգամավորներով գնացել են քննչական վարչություն և խափանման միջոցը փոխելու համար անձնական երաշխավորություն ներկայացրել, որից հետո Գարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխվել է և կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին:

«Մենք մեր հերոսածին ծնողներին մեկ րոպե մենակ չենք թողնի: Բոլորս միասին մեր պայքարը հասցնելու ենք իր վերջնական կետին»,- ասաց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել