Բանակը վերականգնելու համար մեզ անհրաժեշտ է երեք քայլ. Սեյրան Օհանյան

Բանակը վերականգնելու համար մեզ անհրաժեշտ է երեք քայլ. այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Քայլ առաջին. նման բարդ իրավիճակներում սովորաբար գնահատում են աշխարհաքաղաքական զարգացումները մեր տարածաշրջանի իրավիճակը, իրադարձությունները, անվտանգության միջավայրը Հայաստանի և Արցախի շուրջ, և այն սպառնալիքները, որոնք որ գոյություն ունեն: Ընդ որում, անդրադառնալով ամենակարևոր սպառնալիքի՝ տնտեսական աճին, ժողովրդագրական խնդիրներին, քաղաքական ռեսուրսների աճին: Դրա հիման վրա անցկացվում է պաշտպանական ռազմավարական վերանայում, այսինքն ստեղծվում է միջգերատեսկան հանձնաժողով, որը որ աշխատում և շատ կարճ ժամանակահատվածում ստեղծում է զինված ուժերի, սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգամցման պլաններ:

Քայլ երկրորդ. նման դժվար իրավիճակներում, եթե առօրյա կյանքում օրինականության ղեկավարման կարգապահության խնդիրները համապատասխան պայմաններ ունեն, ապա ճգնաժամային պայմաններում զգաստության, պահանջկոտության ու օրինականության պահանջի աստիճանը բազմակի անգամ ավելանում է, որպեսզի կարգապահական պայմաններում ստեղծվի հրամանատարական ուղղահայաց, բանակը զբաղվի ուսուցմամբ և դաստիարակությամբ, իսկ սահմանները պաշտպանություն իրականացնեն՝ նոր իրավիչակին  համապառտասխան: Զորավարժությունների ընթացքում է, որ զինվորի մոտ ի հայտ է գալիս ինքնավստահություն:

Քայլ երրորդ. դա սպառազինության և ռազմական տեխնիկայի պետական ծրագրի իրականցումն է: Իսկ դրա համար անհրաժեշտ է նորմալ հարաբերություններ, արտաքին քաղաքականություն, բայց յուրաքանչյուր զենքի ղեկին զինվորն է կանգնած և զինվորի ոգին ու մարտական պատրաստվածությունը պետք է բարձր լինի»,- ասաց նա:

Վերջինիս խոսքով՝ իրենց պայքարը ազգային արժանապատվության պայքար է և հաջողելու դեպքում նոր իշխանություններն անելու են այն, ինչ գործող իշխանությունները չեն կարողացել մեկուկես տարում անել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել