Մայիսի 18-ն է՝ Քաշաթաղի ազատագրման օրը, մենք պետք է հիշենք մեր հաղթանակները․ Սեյրան Օհանյան

Այսօր մայիսի 18-ն է՝ Քաշաթաղի ազատագրման օրը, երբ 30 տարի առաջ Արցախի ինքնապաշտպանական ուժերը և կամավորականների ջոկատները, Շուշիի հաղթանակից ոգևորված, ռազմական բարդ գործողություն իրականացնելով և հաղթելով հակառակորդին, մտան Բերձոր, ապա դուրս եկան Հայաստանի պետական սահման՝ Գորիսի ուղղությամբ բացելով Արցախը Մայր Հայաստանին կապող Մարդասիրական միջանցքը, որ ռազմավարական կարևորագույն նշանակություն ունեցավ ոչ միայն պատերազմի ժամանակ, այլև հետագայում։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Մենք պետք է հիշենք մեր հաղթանակները ու վստահ լինենք, որ այսօր էլ կարող ենք նոր սխրանք գործել, եթե նորից դառնանք միասնական ու մեր պայքարը՝ Դիմադրության շարժումը, իր հաղթական ավարտին հասցնելու պատասխանատվությամբ դուրս գանք փողոց, հրապարակ և հանրային ճնշումներն ավելի սաստկացնելու միջոցով այս իշխանություններին հեռացնենք պետության ղեկից»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել