Այժմ ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում ձևավորելու ԲԿԳ ազգային նոր գործողությունների հավակնոտ ծրագիր․ Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտնում է․

«Այսօր ընդունել եմ «Բաց կառավարման գործընկերություն» (ԲԿԳ) նախաձեռնության վաշինգտոնյան Աջակից կենտրոնի Տարածաշրջանային տնօրենի տեղակալ Շրեյա Բասուի ղեկավարած պատվիրակությանը:

ԲԿԳ ներդրումը կարևոր է Հայաստանում որոշումների ընդունման հարցում մասնակցային մեխանիզմների կայացման, թափանցիկության և հաշվետվողականության մակարդակի բարձրացման գործում: Այժմ ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում ձևավորելու ԲԿԳ ազգային նոր գործողությունների հավակնոտ ծրագիր:

Շրեյա Բասուն բարձր է գնահատել կառավարության ջանքերը՝ ժողովրդավարության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի և ԲԿԳ շրջանակներում կատարած ռեֆորմների ուղղությամբ:

Միաժամանակ, կարևորվել է մասնակցային գործընթացի ընդլայնումը ԲԿԳ-ից դուրս՝ տեղական մակարդակում, Հանրային կառավարման բարեփոխումների օրակարգի և ՀՀ միջազգային որոշ պարտավորությունների լավագույնս իրականացման համար»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել