Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Արդեն մի քանի ժամ է մի հարց է ինձ տանջում: Ոստիկանության բաժանմունքում անչափահասներին ծեծի ենթարկած ոստիկանները ո՞նց են իրենց երեխաների աչքերին նայելու: Ի՞նչ են ասելու. «Բալես, ես ծեծել եմ քո տարիքին, բայց իմ ու քո ապագայի, մեր երկրի համար պայքարող պատանուն»: Թե ասելու են. «Բալես, դե գործ ա, տվել են, անում ենք: Ընտանիք ենք պահում, քո ապագայի համար»:
Վաղն իրենց երեխաները ինչպե՞ս են նայելու իրենց հասակակիցների աչքերին:
Ոստիկանը պատասխան տալու է: Եթե ոչ այսօր, ապա վաղը, մյուս օրը, անպայման: Իսկ ոստիկանի երեխան ինքնիշխան, անվտանգ Հայաստանում ապահով ապագայի իրավունք է ունենալու»: