Մենք մեր մանդատը ժողովրդից ենք ստացել, Ալեն Սիմոնյանը ո՞վ է, որ մեզ մանդատից զրկի. Աննա Գրիգորյան

Այս իշխանությունն ամեն կերպ փորձում է շարժումը տանել մարման. այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

«Փորձում է դա անել կարմիր բերետավորների ձեռքով, մեր գաղափարակից ընկերների վրա գործեր սարքելով: Իրենց թվում է, որ դա ազդում է ու մտածում են, որ կարող են պատամավորներին մանդատից զրկել և դա մեր պայքարը որևէ կերպ կփոխի, իհարկե չի փոխի: Մենք մեր մանդատը ժողովրդից ենք ստացել, Ալեն Սիմոնյանը ով է, որ մեզ մանդատից զրկի»,-նշեց պատգամավորը:

Նրա խոսքով՝ իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի չհիասթափեցնեն իրենց աջակիցներին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել