Ժամը 12։04-ի դրությամբ մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել է։ Բաց են մետրոպոլիտենի բոլոր կայարանների մուտքերի դռները և գնացքներն աշխատում են գրաֆիկի համաձայն։
Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից։
Նշենք, որ այսօր՝ մայիսի 18-ին, քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում կաթվածահար է եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։
«Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում քաղաքացիներն իրականացրել են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը։
Այս պահին մետրոպոլիտենի բոլոր կայարանների դռները փակ են՝ կուտակումներ չառաջացնելու նպատակով»,-նշել էին մետրոպոլիտենից։