Չեք հավատա, բայց այսօր 3-րդ անգամ փորձեցին ինձ բերման ենթարկել, բայց չկարողացան․ Լևոն Քոչարյան

Ոստիկաններն այսօր արդեն 3-րդ անգամ են փորձել բերման ենթարկել Լևոն Քոչարյանին, սակայն չեն կարողացել։

Այս մասին ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը նշում է ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում։

«Եթե ես որոշեմ, որ ուզում եմ, որ ինձ բերման ենթարկեն, ուրեմն էդ ժամանակ էլ բերման կենթարկեն։ Պինդ մնացեք, պայքարը շարունակվում է, հուսահատվել չկա, հոգնել չկա, նահանջել՝ առավել ևս»,-ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել