Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Սիրելի հայրենակիցներ, նոր օրը բացվեց և մեր արժանապատիվ քաղաքացիներն արդեն փողոցներում են։ Այս պահին Երևանում մի քանի տասնյակ փողոցներ են փակ։ Տեղի են ունենում նաև անհնազանդության այլ ակցիաներ։
Դուրս եկեք փողոց, միացեք ձեր քույրերին և եղբայրներին։ Երեկ մենք արդեն ցույց ենք տվել, որ սա աշխատող մարտավարություն է։
Այսօր կրկնապատկում և եռապատկում ենք մեր ջանքերը։ Հաղթանակը մոտ է»։