Երևանի Ֆրանսիայի հրապարակում ընթացող «Դիմադրություն» շարժաման հանրահավաքի ժամանակ Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը դիմեց Հանրային հեռուստաընկերությանը:
«Այն, ինչ այս օրերին անում է Հանրային հեռուստաընկերությունը, որը սնվում է մեր հայրենակիցների հարկերի հաշվին, մեղմ ասած ստորություն է: Հանրային հեռուստաընկերությունը դարձել է Նիկոլ Փաշինյանի «սելֆիի ձողը»»,- ասաց նա:
Վերջինս կոչ արեց հեռուստաընկերությանը ուշքի գալ և ներկայացնել այն ինչ այսօր կատարվում է իրականում:
ԱԺ փոխխոսնակը կոչով դիմեց նաև ոստիկանության ծառայողներին ասելով, որ միևնույն է ժողովրդին կանգնեցնել չեն կարող, ուստի ուշքի գալու ժամանակն է: