Այս պահին Երևանում շարունակվում են 4 սկզբնակետերից մեկնարկած Դիմադրության երթերը, ֆեյսբուքյան իր էոջւմ գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
«Խաղաղ անհնազանդության ակցիաներ իրականացնելով, երթերը շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ։
Խաղաղ անհնազանդության ակցիաների ընթացքում Ոստիկանությունը ապօրինի և անհամաչափ ուժի կիրառմամբ բերման է ենթարկել 100-ից ավելի ակցիայի մասնակիցների։ Բերման ենթարկված մեր քաղաքացիների գործը շարունակում են երթերին անդադար միացող մեր արժանապատիվ քաղաքացիները։ Մենք երեկ հայտարարել ենք, որ երկիրը չի գործելու իր բնականոն հունով այնքան ժամանակ, քանի Նիկոլ Փաշինյանը չի ներկայացրել հրաժարական։
Կհանդիպենք 19։00-ին՝ Ֆրանսիայի հրապարակում», – գրել է Սաղաթելյանը։