Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մայիսի 2-ի որոշմամբ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար «Վայքի բժշկական միավորում» ՓԲԸ-ի տնօրեն Ռոբերտ Ասլանյանը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության։
Նրա նկատմամբ կիրառվել է «նկատողություն» կարգապահական տույժը
Մարզպետի մայիսի 2-ի մեկ այլ որոշմամբ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար կարգապահական պատասխանատվության է ենթարկվել «Արենիի» առողջության առաջնային պահպանման կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Ասատուր Մկրտչյանը։
Նրա նկատմամբ կիրառվել է «նկատողություն» կարգապահական տույժը։
Արարատ Գրիգորյանը մայիսի 2-ին որոշում է ստորագրել, որով աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար կարգապահական պատասխանատվության է ենթարկվել «Զառիթափի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Էմմա Հովհաննիսյանը։
Նրա նկատմամբ կիրառվել է «նկատողություն» կարգապահական տույժը։
Այս որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով՝ ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում։