Վերջին մեկ շաբաթվա ընթացքում տնտեսական 500 տոկոս աճ ենք ունենցել․ Իշխան Սաղաթելյանը՝ խցանումների մասին

Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ ցանկանում է անդրադառնալ իրենց պայքարի բուն առարկային և թեմային։

«Մենք պայքարում ենք․ որ ունենաք ամուր պետություն։ Դրա համար անհրաժեշտ է ամուր պետական կառավարման համակարգ, դա դասագրքային ճշմարտություն է՝ եթե ուզում ես քանդել որևէ պետություն, իշխանության բեր անբանների, ստախոսների և պոպուլիստների, ամբողջը կքանդեն, սրանք այդ ընթացքի մեջ են։ Հանուն ամուր պետության՝ սրանց պետք է հեռացնենք։

Մենք պայքարում ենք, որպեսզի ունենանք ամուր հասարակություն, դրա համար պետք է պահպանենք մեր ազգային ինքնությունը, մեր մշակույթը, մեր պատմությունը, մեր եկեղեցին, սրանք դա պղծում են, իսկ ամուր, ազգային հասարակություն ունենալու համար դրանք կարևոր հիմքեր են։

Մենք պայքարում ենք մեր երկրի անվտանգության համար, դրա համար հարկավոր է ամուր բանակ, ամուր անվտանգահին համակարգ։ Մենք հանուն խաղաղության պետք է ունենանք ամուր բանակ և դա հնարավոր է։

Մենք պետք է ունենանք ամուր տնտեսություն, որպեսզի մեր մնացած պահանջներն իրականացնենք։ Սիրելի հայրենակիցներ, այս որակի կառավարիչերով դա հնարավոր չէ։ Երբ Էկոնոմիկայի նախարարն ասում է, որ փողոցների խցանումը դա տնտեսական զարգացում է, այս անմեղսունակներով մենք չենք կարող տնտեսություն ունենալ։ Եթե խցանումներն են տնտեսության զարգացման ցուցանիշը, ապա այս վերջին մի շաբաթվա ընթացքում տնտեսական 500 տոկոս աճ ենք ունենցել»,-ասաց նա։

Սաղաթելյանը նշեց, որ մայիսի 8-ին 9։30 շարժվելու են դեպի Գյումրի, որտեղ 13։00-ին տեղի կունենա հանրահավաք։ 17։00-ին արցախցիները Ֆրանսիայի հրապարակում կազմակերպելու են միջոցառումներ։

Նա ասաց, որ մայիսի 9-ին իրենք մեծ հանրահավաք են հրավիրում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել