Արսեն Ա.-ն 2022 թվականի փետրվարի 23-ին ժամը 15:00-ի սահմաններում, իր հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող և նույն հարկի տակ համատեղ բնակվող Ա․Դ․-ի մանկահասակ որդուն՝ 2016 թվականին ծնված երեխային ծեծել է ննջասենյակում՝ մանկական չարաճճիությունից զայրացած։
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Երեխայի առողջությանը պատճառվել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ։
Գործը դատարան է ստացվել ապրիլի 13-ին և մակագրվել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զոյա Զաքինյանին։
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) հատկանիշներով։
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: