Աբովյանի համայնքապետարանից հայտնում են․
«Գալիք հաղթանակների հավատով.
Սիրելի՛ հայրենակիցներ, ի ուրախություն բոլորիս Աբովյան համայնքում այսուհետ ունենալու ենք «ԱՐՑԱԽԻ փողոց», «ՇՈՒՇԻ թաղամաս», «ՀԱԴՐՈՒԹ թաղամաս»։
Աբովյան համայնքի ավագանու՝ մայիսի 6-ին կայացած արտահերթ նիստում ընդունվեց համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի նախաձեռնած որոշումների նախագծերը, այն է.
Աբովյան քաղաքի 5-րդ և 6-րդ միկրոշրջաններին հարող փողոցը, սկսած Հատիսի փողոցի վերջնամասից մինչև Սևանի փողոցի հետ հատումը, անվանակոչել «ԱՐՑԱԽԻ փողոց»:
Աբովյան քաղաքի 5-րդ միկրոշրջանը անվանափոխել «ՀԱԴՐՈՒԹ թաղամաս»:
Աբովյան քաղաքի 6-րդ միկրոշրջանը անվանափոխել «ՇՈՒՇԻ թաղամաս»»։