Արման Իսրայելյանը նշանակվել է Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում ՀՀ առաքելության ղեկավար

Նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 6-ին հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.

Արման ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻՆ նշանակել Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար (նստավայրը՝ Բրյուսել)»:

Մեկ այլ հրամանագրով Գագիկ Հովհաննիսյանը հետ է կանչվել Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավարի պաշտոնից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել