Երևանի համար 12 մետրանոց 87 ավտոբուսներ են գնվելու

Երևան համայնքը կառավարության աջակցությամբ ձեռք է բերում 12 մետրանոց 87 հատ MAN մակնիշի ավտոբուսներ։ Այս մասին հայտնում է Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը։

 «Համաձայն պայմանագրի` ավտոբուսների մատակարարաման ժամկետը սահմանված է մինչև 2023թ․ մարտ -ապրիլ ամիսներ»,-նշել է նա։

Քաղաքապետարանից հայտնում են, որ հայտարարված միջազգային մրցույթում հաղթող է դարձել «Թեգետա Մոթորս» վրացական ընկերությունը։ Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել MAN մակնիշի նոր ավտոբուսների ձեռքբերման պայմանագրի ստորագրման պաշտոնական արարողությունը: Փաստաթուղթը ստորագրել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու Թեգետա Հոլդինգի ռազմավարական բիզնես ուղղությունների տնօրեն Իրակլի Պապիաշվիլին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել