Գագիկ Ջհանգիրյանը կշարունակի պաշտոնավարել. ՍԴ որոշում

Սահմանադրական դատարանը այսօր՝ մայիսի 6-ին, Գագիկ Ջհանգիրյանի՝ Բարձրագույն դատական խորհրդի  անդամի նշանակման սահմանադրականության հարցով ՍԴ-ն հեռացել էր խորհրդակցական սենյակ:

Որոշումը հրապարակվել է ավելի ուշ։ ՍԴ-ն գտել է, որ Գագիկ Ջհանգիրյանին ԲԴԽ անդամի նշանակելը համապատասխանում է Սահմանադրությանը։

«2022 թվականի մայիսի 6-ին «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի 9-րդ մասի և 86-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ․

1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի 9-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը։

2. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի և 86-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը։

3․ Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Որոշումը Սահմանադրական դատարանի կայքում կհրապարակվի եռօրյա ժամկետում»,-նշվում է ՍԴ հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել