Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 4-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է.
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ.
1. «Ապագա նորարարական գագաթնաժողով եւ ցուցահանդես» միջոցառմանը մասնակցելու նպատակով 2022 թվականի մայիսի 10-14-ը Դուբայ (Արաբական Միացյալ Էմիրություններ) գործուղել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ եւ նրա օգնական Աննա ԱՄԻՐԽԱՆՅԱՆԻՆ:
2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը»: