Դրոշները հանեք, տեղը սատկած առյուծ քշելու նկարներ դրեք. Արեն Մկրտչյանը՝ ընդդիմությանը

«Ելույթս վերնագրել եմ այսպես՝ տուն-թանգարանների ու տուն-խոզանոցների մասին, բայց մինչ բուն ելույթին անցնելը՝ երեկ պարզվեց, որ Շուշին ու Հադրութը ազատագրելու ավտոբուսից ուշացած կա, ով սպիտակ լաթը բերել էր դահլիճ, ասում էր՝ էս դուք եք, դրա փոխարեն պահածոյի դատարկ բանկա բերք դահլիճ, որով 20 տարի խրամատ եք կահավորել ու ասել՝ տարածաշրջանի ամենաուժեղ բանակն ա: Էտ դրոշներն էլ հանեք, տեղը սատկած առյուծի նկար տեղադրեք»,-այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ ինքն ընդդիմադիրների հետ վերելակ չի ուզում մտնել:

Անդրադառնալով ԱԺ-ում ընդդիմադիրների սեղաններին ամրացրած Արցածի դրոշներին՝ նա ասաց, որ դա հանեն, փոխարենը Բադեն-Բադենի դրոշներ դնեն:

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել