Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը նշելու նպատակով կստեղծվի հանձնաժողով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 14-ին որոշում է ստորագրել, որում ասվում է.

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`

1. Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ, դիրիժոր Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը նշելու նպատակով՝ ստեղծել հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝

համաձայն հավելվածի:

2.Հոբելյանական հանձնաժողովի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20-օրյա ժամկետում մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիր`

ծախսերի նախահաշիվները համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել