Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 14-ի ժամը 11.00-ի դրությամբ հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք: Կատարվել է 2130 թեստավորում, առողջացել՝ 6 քաղաքացի: Մահվան դեպք չի արձանագրվել:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 721 դեպք, որոնցից 410 393-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2027 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8621 դեպք է արձանագրվել: