Թմրանյութը նետել են սահմանից այս կողմ. ոստիկանություն

Մեղրիի քրեական հետախույզները հանցագործության վերաբերյալ ստացել էին օպերատիվ տվյալ, որն իրացրին փետրվարի 25-ին։ Մեղրի-Ալվանք ճանապարհին նրանք կանգնեցրին «Պաջերո» մակնիշի մի մեքենա. հիմնավոր կասկած կար, որ Ագարակ քաղաքի բնակիչ, 43-ամյա վարորդը թմրանյութ ունի: Զննությամբ հայտնաբերվեցին փաթեթներ՝ լցված 3720 տուփ իրանական ծխախոտով, նաև մեկ թափանցիկ տոպրակ` մարիխուանայի նմանվող մոտ 13 գրամ զանգվածով:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ բերման ենթարկված վարորդը խոստովանել է, որ ծխախոտն ու թմրանյութն իրենն են, այն իրանական կողմից սահմանի այս կողմն էր նետել իր ծանոթը:

Նշանակվել է փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել