Հաստատվել է կորոնավիրուսի 139 նոր դեպք

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 28-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 139 նոր դեպք: Կատարվել է 2804 թեստավորում, առողջացել՝ 837 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի։

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 419 832 դեպք, որոնցից 401 677-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 8088 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8461 դեպք է արձանագրվել:

Ընդհանուր կատարվել է 2 894 588 թեստավորում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել