Մեկ օրում 22 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 26-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 631 նոր դեպք: Կատարվել է 4183 թեստավորում, առողջացել՝ 1463 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 20 քաղաքացի։

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 419 423 դեպք, որոնցից 399 704-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 9681 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8433 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1605 է. նախորդն օրն արձանագրվել է 2 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։

Մեկ օրում մահացել է 22 կորոնավարակակիր։

Ընդհանուր կատարվել է 2 888 510 թեստավորում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել