Հունիսի 26-ին, ժամը 13.00-ին, Երևանի Խորենացու փողոցի թիվ 1 հասցեի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 12-ամյա տղայի:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնհորիվ պարզվել է, որ վրաերթը, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է 1969 թ. ծնված Նունե Մ.-ն, որը նույն օրը, ժամը 17.00-ին, ներկայացել է բաժին:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Իրավաբան.net